ՌԴ ինքնաթիռը քեսաբահայերին է հասցրել Ռուսաստանի հայերի հավաքած օգնությունը
Սփյուռք
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռն ապրիլի 23-ին սիրիական Լաթաքիա քաղաք է տեղափոխել 34 տոննա անհապաղ մարդասիրական օգնություն' շարժական էլեկտրական սարքեր, հագուստ, սնունդ, վրաններ, վերմակներ, կենցաղային պարագաներ: Օգնության մի մասը հավաքել է Ռուսաստանի հայկական սփյուռքը և նպատակաուղղված է մասնավորապես Քեսաբ քաղաքից տեղահանված հայ բնակչության համար: Նրանք մարտի վերջին հարձակման էին ենթարկվել ծայրահեղականների կողմից, տեղահանվել ու ապաստանել էին Լաթաքիայում:
Սիրիացիներին օգնություն տեղափոխած ինքնաթիռը Մոսկվա վերադառնալիս իր հետ բերել է նաև սիրիական կողմի նվերը' 20 տոննա նարինջ, որը կբաժանվի մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի մանկատներին:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհրաժեշտ օգնություն տրամադրել Սիրիայի խաղաղ բնակիչներին, ինչպես նաև Սիրիայից հարևան երկրներ գաղթած փախստականներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան