Մոսկվայում ադրբեջանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
Ռուսաստան
Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցու պատկանող ծխախոտի խանութներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է խանութի 48-ամյա սեփականատերը:
APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ խանութի սեփականատերը գնդակահարվել է այն պահին, երբ 8 հոգուց բաղկացած մարդկանց խմբի և խանութի աշխատակիցների միջև սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտոցի: Այդ խմբի երկու անհայտ անձինք մտել են խանութ, նրանցից մեկը երկու անգամ կրակել է խանութի տիրոջ կրծքին: Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Հարձակման ժամանակ դանակից վիրավորում է ստացել նաև խանութի տիրոջ ազգականը: Հարձակվողները դեպքի վայրից հեռացել են մոսկովյան համարանիշով «ՎԱԶ-2112» ավտոմեքենայով:
Մոսկվայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ավտոմեքենայի 23-ամյա վարորդին: Նա Ադրբեջանի քաղաքացի է: Ներկայումս աշխատանքներ են տարվում հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)