Բեյոնսեն վարկանիշով գերազանցում է Օբամային և Պուտինին. Time (լուսանկար)
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան փոփ աստղ Բեյոնսեն զարդարել է Time ամսագրի հատուկ թողարկման շապիկը:
32-ամյա երգչուհին ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում' ըստ Time ամսագրի ամերիկյան տարբերակի, ինչպես նաև հայտնվել է համարի շապկին, որում հրապարակված է ամենամյա ռեյտինգը:
Հատկանշական է, որ գրավիչ արտիստուհին պատվավոր վարկանիշով առաջ է անցել այնպիսի լեգենդար մարդկանցից, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը:
Ըստ ամսագրի' Բեյոնսեն այդ կոչմանն արժանացել է անխոնջ աշխատանքի, ինչպես նաև կյանքի հանդեպ անկեղծության և սիրո շնորհիվ:
Նշենք, որ այս տարի Time ամսագրի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում տեղ են գտել ռեյտինգի ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ թվով կանայք' 41 կին:



















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում