Շիֆը հուսով է` սենատոր Մենենդեսի բանաձևի ընդունումը կնպաստի նաև «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության մասին» բանաձևին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հույս ունի, որ Սենատի արտաքին հարաբերություններում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաև իր առաջարկած «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության մասին» բանաձևի վրա: Այս մասին կոնգրեսականն ասել է Glendale News-Press պարբերականին: «Սենատի գործողություններն ազդում են Ներկայացուցիչների պալատի վրա…միայն ժամանակը ցույց կտա»,-ասել է Շիֆը:
Դեռևս անցյալ տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Մայքլ Գրիմը և Ֆրենկ Փալոնեն համատեղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փաստաթուղթ, որը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել նախկինում ԱՄՆ կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման փաստը: Բանաձևն առաջ է քաշում վիլսոնյան վարչակազմի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում