Վրաստանի նախագահը կարծում է, որ Արևմուտքը չպետք է մեկուսացնի Ռուսաստանին. Associated Press
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի մեկուսացումը ճիշտ ընտրություն չէ: Այդ մասին Associated Press գործակալությանն ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Ինչպես գրում է գործակալությունը, այն երկրի նախագահը, որը 2008 թվականին մասնատվել է ռուսական զինուժերի կողմից, Արեւմուտքին նախազգուշացնում է՝ ձեռնպահ մնալ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի պատճառով Ռուսաստանի մեկուսացումից:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանի օտարումը և նրա հետ հարաբերությունների դադարեցումը ճիշտ ընտրություն է, քանի որ մեկուսացումը Ռուսաստանին կդարձնի էլ ավելի ագրեսիվ, անկանխատեսելի ու վտանգավոր»,-նշել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահն այն կարծիքին է, որ դրա փոխարեն դիվանագետները պետք է Մոսկվային պարզորոշ բացատրեն, որ «հարևանների և մյուս երկրների միջև հարաբերություններն աշխարհում չեն կառուցվում ռազմական ինտերվենցիայի վրա»,-հաղորդել է «Գրուզիա Online»-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում