Չինաստանում ինքնատիրապետումը կորցրած վարորդը վրաերթի է ենթարկել 19 մարդու. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Արևելյան Չինաստանի Ֆուցզյանի նահանգում վեց մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել վարորդի գործողությունների հետևանքով, որն, ընթանալով Ցինկոու քաղաքում, դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտների և հեծանվորդների: Այս մասին ապրիլի 29-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Զոհվածներից երեքը երեխաներ են:
Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ Լին ազգանվամբ հանցագործին նման գործողությունների է դրդել անհավասարակշիռ հուզական վիճակն ընտանեկան խնդիրների պատճառով: Հայտնի է, որ Լին երթևեկությունն սկսել է դատարանի շենքից, որտեղ քննվում էր ապահարզանի մասին նրա կնոջ հայցը:
Հավաքելով մեծ արագություն՝ վարորդը պարբերաբար բարձրացել է մայթ և վրաերթի ենթարկել մարդկանց՝ այդպիսով կարողանալով անցնել մինչև երկու կիլոմետր, մինչև որ նրա ավտոմոբիլն ստացած վնասվածքներից այլևս չի կարողացել շարժվել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում