Քեմերոնը խոստացել է պաշտոնաթող լինել, եթե չկարողանա հանրաքվե անցկացնել ԵՄ-ից դուրս գալու շուրջ. Independent
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է պաշտոնաթող լինել, եթե վերընտրվելու դեպքում չկարողանա հանրաքվե անցկացնել Եվրամիությունից դուրս գալու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Independent թերթին:
Իր Պահպանողական կուսակցության կողմնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ասել է, թե «սակարկություններ չի անելու հանրաքվե անցկացնելու խոստման կամ դրանից հրաժարվելու հարցում»,-նշել է հրատարակությունը:
«Ես չեմ գլխավորի կառավարությունը, եթե չկարողանամ կատարել մեր խոստումը»,-ընդգծել է Քեմերոնը:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն կկայանա 2017 թվականին, եթե պահպանողականները հաղթանակ տանեն 2015 թվականի ընտրություններում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում