Դամասկոսում հրասանդներ են ընկել. ՍԱՆԱ
Համաշխարհային Մամուլ
Դամասկոսում ապրիլի 29-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 4 հրասանդներն ընկել են Շաղուր թաղամասի Բադր ադ Դին ալ Հուսեյնի ինստիտուտի մերձակայքում, որոնց հետևանքով նախնական տեղեկություններով 12 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:
Նախօրեին Դամասկոսում հրասանդներ են ընկել Աբբասիին և Զաբլատանի թաղամասերում: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 4 հրասանդներ են ընկել Աբբասիին հրապարակում, որոնց հետևանքով մեկ քաղաքացի զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Եվս 3 քաղաքացի վիրավորվել է Զաբլատանի թաղամասում ընկած հրասանդների պատճառով:
Հրասանդներ են ընկել նաև Իդլեբ քաղաքում, որոնց հետևանքով 3 երեխա և 1 կին են զոհվել և վիրավորվել են 15 քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում