Սերգեյ Շոյգուն առաջատարն Է Ռուսաստանի կառավարության նախարարների վարկանիշում
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գլխավորում Է երկրի կառավարության նախարարների վարկանիշը, որը կազմվել Է բնակչության սոցհարցման հիման վրա: Այդ մասին հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) նախագահ Կոնստանտին Աբրամովը՝ ապրիլի 29-ին Մոսկվայում ելույթ ունենալով «Ինտերֆաքս» գործակալության կենտրոնական գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում:
«Այսօրվա դրությամբ պաշտպանության նախարարին են առավել մեծ հավանություն տալիս մեր կառավարության նախարարների աշխատանքի արդյունավետության տեսակետից: Ըստ հինգբալանոց սանդղակի՝ նրա գնահատականը 4,42 բալ Է»,-ասել Է Աբրամովը:
Նա հիշեցրել Է, որ Շոյգուն արդեն առաջին տարին չԷ, որ պահպանում Է առաջնության դափնին: Նա վարկանիշը գլխավորում Էր նաեւ արտակարգ իրավիճակների նախարար եղած ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)