Պուտինին Հաղթանակի օրն սպասում են Սևաստոպոլում. «Կոմերսանտ»
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսից հետո կարող է մեկնել Սևաստոպոլ և մասնակցել տոնական միջոցառումներին: Այդ մասին ապրիլի 30-ին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի աղբյուրի:
«Նախագահի մասնակցությամբ միջոցառումը ներառված է օրակարգում, հարցը պետք է համաձայնեցվի Կրեմլի վարչակազմի հետ»,- հրատարակությանը հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Սևաստոպոլ` նախագահի հնարավոր այցը հաստատել է նաև Կրեմլի աղբյուրը: Նրա խոսքով՝ նախագահը մայիսի 9-ի առավոտյան կընդունի զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում, և «բացառված չէ, որ դրանից հետո նա կարող է իր օդանավով մեկնել թերակղզի՝ մասնակցելու տոնական միջոցառումներին»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում