Կառավարությունը խրախուսում է ջերմոցային տնտեսության զարգացմանը
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Կագա Ագրո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների' ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 2014 թվականի մայիսի 10-ից երեք տարով հետաձգելու որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում «Կագա Ագրո»-ն նախատեսում է ներդնել 834 մլն դրամ, Կոտայքի մարզում կառուցել 2 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներով: «Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը կազմելով 2015թ.' 75, 2016թ.' 80 և 2017թ.' 90 հազար դրամ»,- ասաց Ճշմարիտյանը:
Որոշման արդյունքում կլինի ներդնել հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.56 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ և Վրաստան:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)