Հրաձգության հետևանքով Մոսկվայում ՀՀ 4 քաղաքացի է վիրավորվել
Ռուսաստան
Մոսկվայի արևմտյան շրջաններից մեկում գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ չորս քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության պետի մամուլի ծառայությունը:
«Մայիսի 3-ին' ժամը 19:23-ին, տեղեկություն է ստացվել, որ Բուդանովայի փողոցում գտնվող գեղեցկության սրահում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի քաղաքացիների միջև, ինչի հետևանքով նրանցից մեկը, դեռևս չպարզված տեսակի ատրճանակից, կրակ է բացել մյուսների վրա, ապա փախուստի դիմել»,-ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Միջադեպի արդյունքում չորս մարդ է տուժել. 29-ից 41 տարեկան չորս տղամարդիկ ստացել են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ և հոսպիտալացվել: Նրանցից երեքն ինքնակամ լքել են հիվանդանոցը, վերջիններից երկուսն այնուհետև տեղափոխվել են ոստիկանություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)