Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Թուրքիայի ծպտյալ հայերի համար իրենց ազգային ինքնությունը վեր է ամեն տեսակ քաղաքականությունից. Ավետիս Հադջյան

Սփյուռք

Թուրքիայի ծպտյալ հայերը ներկայումս այնքան մեծ թիվ չեն կազմում, որ հարցականի տակ դնեն թուրքական պետության միությունը կամ լուրջ վտանգ ներկայացնեն երկրի ազգային անվտանգության համար: Սակայն ծպտյալ հայերի հարցն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ այն ժամանակ, երբ խնդիրը դիտարկում ենք, որպես Թուրքիայում մեծ գլխացավանքի վերածված քրդական հարցի բաղադրիչ մաս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նյու Յորքում գործունեություն ծավալող հայ լրագրող Ավետիս Հադջյանը, ով ուսումնասիրություն է կատարել Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ: «Քրդերը մեծ թիվ են կազմում երկրում և հատկապես 1990-ական թվականների առճակատումների, բախումների արդյունքում ցրված են ողջ երկրով մեկ: Թեպետ քաղաքական հաշիվներով, սակայն նրանք պնդում են, որ իրենք Քրդստան չեն ուզում, Թուրքիայից հողային պահանջ չունեն և ցանկանում են Թուրքիայի հետ ազատ, դեմոկրատական համադաշնություն»,- նշեց Հադջյանը' ուշադրություն հրավիրելով, սակայն, այն փաստի վրա, որ քրդերն աչք ունեն Արևմտյան Հայաստանի որոշ տարածքների վրա: «Քրդերն ասում են' Վանը մերն է, Դիարբեքիրը մերն է, որն այսօր դարձել է նրանց ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Տեղի գաղտնի հայերի մեջ շատ տարբեր նրբերանգներ կան: Նրանք, ովքեր մոտ շփման մեջ են քրդերի հետ, կիսում են նրանց քաղաքական նպատակները: Ծպտյալ հայերը մեծապես կախում ունեն այն վայրերից, որտեղ բնակվում են: Նրանց մեջ ամեն համոզմունքի տեր մարդիկ կարող են հանդիպել' հավատացյալ, անհավատ, ձախակողմյաններ, մարքսիստներ: Շատ տարբեր երանգներ կան գաղտնի հայերի մեջ: Սակայն նրանց համար իրենց ազգային ինքնությունը վեր է ամեն տեսակի քաղաքականությունից»,- ընդգծեց հայ լրագրողը:

Անդրադառնալով Համշենի հայերին և նրանց թվում ծպտյալ հայերին' Հադջյանն ընդգծեց, որ այսօր համշենցիներից շատերն են, որ հետաքրքրվում են իրենց արմատներով: «Կարծում եմ, որ ներկայումս շատ քիչ համշենցիներ են, ովքեր չգիտեն կամ չեն ընդունում, որ իրենք հայ են: Նրանց մեծ մասը գիտի դրա մասին, այլ բան է' ընդունում է իր հայկական ծագումը, թե ոչ»,- ասաց նա:

Հադջյանը խոսեց նաև տարիների ընթացքում ծպտյալ հայերի նկատմամբ առկա մոտեցումների և կարծիքների շուրջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Առաջին անգամ ծպտյալ հայերի մասին իմացա այն ժամանակ, երբ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս սրբազանը (ով ներկայում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդն է) եկել էր մեր տուն և խոսում էր հայրիկիս հետ: Ես այդ ժամանակ 12-13 տարեկան էի, ոչինչ չգիտեի այս խնդրի մասին, անգամ այն, որ Արևմտյան Հայաստանում հայ է մնացել: Այդ ժամանակ չհավատացի, կարծեցի իղձն ու փափագն է, որ ուզում ենք նման բաներ երևակայել: Երբեք չէի մտածի, որ Սասունում հայ կա: Բայց երբ տարիներ հետո գնացի, աչքովս տեսա, որ այստեղ հայ կա, չորս քրիստոնյա ընտանիք է մնացել, բայց կան: Երբ այս աշխարհից հեռանամ, կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն է լինելու այն, որ Սասունի լեռը բարձրացա հայ հովվի հետ, ում անունը Նուրհան էր: Քրիստոնյա էր, սակայն հայերեն շատ քիչ գիտեր»,- հուզմունքով պատմեց Հադջյանը: Նա ընդգծեց, որ երբ 1981 թվականին առաջին անգամ Հարավային Ամերկայում գտնվելով լսել է Արևմտյան Հայստանի մասին, դա նրան հեռավոր մի վայր է թվացել, երազանքի իդեալ: «Գիտեինք, որ կար, բայց ո՞վ էր գնում, ո՞վ էր տեսնում: Հայաստանն էլ երազելի տեղ էր թվում: Երազում էինք Հայաստանը, Արարատը: Փակ աշխարհ էր Խորհրդային Միությունը, բայց այդպիսին էր նաև Թուրքիան և մանավանդ Արևմտյան Հայաստանը: Ո՞վ կարող էր երևակայել, որ մի օր կգնանք Վան, Էրզրում»,- ասաց Հադջյանը' ընդգծելով, որ Թուրքիայում ևս վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես, սերնդի փոփոխություն:

«Ես չեմ ասում, որ այդ փոփոխությունները վերջնական են, հիմնական են, չեմ ասում, որ այդ փոփոխությունները պետք է տանեն ժողովուրդների եղբայրության ու բարեկամության, քանի որ շատ հիմնական քաղաքական, պատմական տարակարծություններ ու տարբերություններ ունենք Թուրքիայի հետ: Չեմ սիրում կիրառել այդ բառը, սակայն Հայաստանի համար Թուրքիան թշնամի պետություն է: Թեթևությամբ չեմ գործածում այս բառը, սակայն փաստորեն Թուրքիան մի պետությունը է, որը տակավին թշնամական դիրքորոշում է բռնել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության նկատմամբ: Իսկ հայությունը միայն հայրենիքը չէ, մեր սփյուռքն է, մեր մշակույթը: Բայց սա էլ պետք է նշել, որ Թուրքիայում զգալի թվով տարր կա, որը ձգտում է հաշտության Հայաստանի հետ ու Ցեղասպանության ճանաչմանը: Այդ տարրը շատ ցնցվեց Հրանտ Դինքի սպանությունից: Չեմ սիրում գործածել կրոնական փոխառություններ, սակայն մեկ ու կես միլիոն նահատակներից հետո Դինքը զոհվեց մեզ փրկելու համար»,- ասաց Հադջյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված