Օդեսայի ողբերգական դեպքերից հետո 48 մարդ համարվում է անհետ կորած. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած բախումներից հետո, անհետ կորած է համարվում 48 մարդ, իսկ դիահերձարանում մինչ օրս դեռ կան անձը չպարզված մարդկանց դիեր: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ТСН ուկրաինական լրատվամիջոցին:
«Մայիսի 5-ի առավոտյան քաղաքը հրաժեշտ էր տալիս մայիսի 2-ի արյունալի իրադարձությունների ժամանակ մահացածներին: Թաղում էին վեց հոգու, այդ թվում և շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինին: Բացի 46 մահացածներից, այսօր հաղորդվել է անհետ կորած 48 հոգու մասին: Դիահերձարաններում մինչ օրս դեռ անձը չպարզված մարդկանց դիեր կան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 46, վիրավորվել մոտ 200 մարդ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում