Կիևը պատրաստ է Ժնևյան բանակցությունների նոր փուլին, եթե Մոսկվան ճանաչի Ուկրաինայում անցկացվելիք ընտրությունները. Reuters
Համաշխարհային Մամուլ
Կիևը պատրաստ է Ժնևյան բանակցությունների նոր փուլ սկսել, եթե Մոսկվան ճանաչի Ուկրաինայում անցկացվելիք ընտրությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կիևը պատրաստ է սկսել Ժնևյան բանակցությունների նոր փուլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, եթե Մոսկվան օրինական ճանաչի Ուկրաինայում նախատեսվող արտահերթ նախագահական ընտրությունները:
Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ժնևյան բանակցությունների նոր փուլն անիմաստ կլինի առանց Կիևի ներկայիս իշխանություններին դեմ ուժերի:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` խոսելով Ժնևում ուկրաինական ճգնաժամի հարցերով երկրորդ հանդիպման հնարավորությունների մասին, հայտնել էր, որ Ուկրաինայում իրավիճակը լուրջ մտահոգության առիթ է տալիս, և ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի լարվածության թուլացմանը, պետք է աջակցություն ստանա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում