Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել 

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել. «Կալիֆորնիա կուրիեր»

Համաշխարհային Մամուլ

Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր: Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի վարչապետի համար այդ սպանությունները բնորոշել որպես ցեղասպանություն, Էրդողանը ծիծաղելի պատասխան տվեց. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, հայեր կապրեի՞ն այս երկրում [Թուրքիայում]»: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում անհավատալի է համարում, որ Թուրքիայի նման խոշոր երկրի ղեկավարն անտեղյակ է ցեղասպանության աշխարհով մեկ ընդունված սահմանումից:

«Արտգործնախարար Դավութօղլուն (նախկին պրոֆեսոր) և այլ զարգացած թուրքեր հավանաբար շատ ամաչեցին' տեսնելով, թե ինչպես է իրենց վարչապետը խայտառակվում՝ բացահայտելով իր անգրագիտությունը միլիոնավոր հեռուստադիտողների առջև: 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում «այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։

Պետք չէ ցեղասպանագետ լինել հասկանալու համար, որ պարտադիր չէ ոչնչացնել որոշակի խմբի ամեն մի անդամի՝ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրվելու համար: Արդյոք Հիտլերը կարողացավ սպանել Գերմանիայի բոլո՞ր հրեաներին: Մի՞թե Էրդողանը կհանդգներ գնալ ամերիկյան հեռուստաընկերություն և նման մի վիրավորական կարծիք հայտնել հրեաների Հոլոքոստի վերաբերյալ` պնդելով, թե դա ցեղասպանություն չէ, քանի որ այսօր էլ բազմաթիվ հրեաներ են ապրում Գերմանիայում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արժանի պատասխան տալով հորդորեց Էրդողանին հետևել Գերմանիայի' Հոլոքոստի ընդունման օրինակին՝ «ճանաչելու, դատապարտելու և ներողություն հայցելու» միջոցով: Նալբանդյանը պետք է նաև ավելացներ «փոխհատուցման» պարտադիր պահանջը՝ առանց որի մնացածը սին խոսքեր են:

Էրդողանին պետք է հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ նա կոչ էր անում ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով «պատմական փաստերը» ուսումնասիրելու համար: Ի՞նչ իմաստ ունի նման ուսումնասիրություն անցկացնել, եթե նա արդեն եզրակացրել է, որ ցեղասպանություն չի եղել: Վարչապետի առաջարկը ոչ լուրջ է և ոչ էլ անկեղծ …

Չառլի Ռոզի հետ ունեցած իր հարցազրույցի վերջում Էրդողանը լրացուցիչ հակասական հայտարարություններ արեց' ցեղասպանության համար մեղքը բարդելով օսմանցիների վրա. «Այն տեղի չի ունեցել ներկայիս Թուրքիայի Հանրապետության օրոք: Այն եղել է Օսմանյան կայսրության օրոք…. Եթե փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիներն ինչ-որ սխալ են գործել… եթե պատմաբանները կարողանան դա ի ցույց դնել, ապա մենք պետք է փոխհատուցենք դրա հետևանքների համար»:

Չնայած Հայաստանում և Սփյուռքում ոչ մի հայ չխաբվեց Էրդողանի կեղծ հայտարարությունից, Թուրքիայի որոշ հայերի արձագանքը հասկանալիորեն ավելի բարյացակամ էր: Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր շքախմբի հետ շտապեց Անկարա՝ Թուրքիայի վարչապետի հետ «հաճելի» զրույցի և արտգործնախարար Դավութօղլուի հետ մտերմիկ Ճաշկերույթի համար: Արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ղեկավարներին նրանց կողմից «ընդհանուր ցավ» արտահայտելու համար՝ վկայակոչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայերին և թուրքերին:

Գովասանքի նման խոսքերը զարմանալի չեն, հաշվի առնելով Թուրքիայի բռնատիրական և դաժան վարչակարգում հայերի՝ որպես պատանդների կարգավիճակը, ինչպես լրագրող Հրանտ Դինքի դեպքում էր, որն իր կյանքի գնով վճարեց Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Որոշ թուրքահայեր, սակայն, սովորել են օգտագործել երկրի օլիգարխիկ համակարգն իրենց անձնական շահերն առաջ տանելու համար: Նրանք պատրաստակամ են ընդունելու Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը' հարստություն դիզելու համար մութ գործարքների մեջ մտնելով պետական պաշտոնյաների հետ և/կամ ապահովելու իրենց բարձրաստիճան պաշտոնները հայ համայնքում: Իրոք, մի քանի հանրահայտ թուրքահայեր առաջարկել էին Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի' ապրիլի 23-ի նրա հայտարարության համար… Երկու հայ գործարարներ անգամ ինքնախարազանող հայտարարություններ տեղադրեցին թուրքական թերթերում' շնորհակալություն հայտնելով Էրդողանին և ներողամտություն հայցելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական «կորուստների» համար:

Վերջիվերջո, կարևորն այն չէ, թե Էրդողանն իր հայտարարության մեջ կամ Դավութօղլուն The Guardian թերթի իր սյունակում ինչ են ասում կամ չեն ասում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի հիմնարար հարց է' արդյոք թուրք պաշտոնյաները պատրա՞ստ են քավելու հայ ժողովրդի դեմ իրենց նախնիների իրագործած ոճրագործությունների մեղքերը: Հայերի մեծամասնության համար կարևորը փոխհատուցումն ու արդարությունն է, ոչ թե դատարկ հռետորաբանությունը ... Էրդողանի խոսքերը չափազանց անբավարար են և խիստ ուշացած: Նրա հայտարարությունը սոսկ խորամանկ հնարք է վնասի մեղմացման համար, հաշվի առնելով բազմացող միջազգային տրամադրություններն ու կոչերը' պատասխանատվություն կրելու Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև' շեղելու ուշադրությունը Թուրքիայի և նրա վարչապետի շուրջ սկանդալային հորձանուտից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Ամենադիտված