Թեժ մարտերը Սլավյանսկի կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով UNIAN-ը, մարտերն Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր: Այս մասին հայտնել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
«Ըստ «Информационное Сопротивление» խմբի վերջին տվյալների` Սլավյանսկի ծայրամասերում թեժ մարտեր են ընթանում»,- մեջբերում է գործակալությունը:
Ըստ ԶԼՄ-ների՝ առավոտյան մի խումբ մարդիկ փորձել են փախչել քաղաքից, սակայն փորձը ձախողվել է: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ուժայինների կողմից զոհեր դեռ չեն գրանցվել, իսկ դաշնայնացման կողմնակիցների կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սլավյանսկում վերսկսվել էր «հակաահաբեկչական գործողության» ակտիվ փուլը, որի ընթացքում ուժայինները շրջափակել էին քաղաքը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում