Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Հարկային բարեփոխումները կընթանան երեք հիմնական ուղղություններով. Գագիկ Խաչատրյան

Տնտեսություն

Հայաստանում հարկային դաշտի բարեփոխումներն այսուհետ ուղղված կլինեն երեք կարևոր հարցերի լուծմանը՝ հարկերի վճարումը դարձնել ավելի պարզ և քիչ ժամանակատար, հարկային համակարգը և հարկային մարմինների գործունեությունը դարձնել կայուն և կանխատեսելի, ինչպես նաև հնարավորինս ապահովել հարկման արդարության սկզբունքները։ Այս մասին Հարկային բարեփոխումների ծրագրի ընթացքում իրականացված հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով նախկինում Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր։ Նրա խոսքով՝ անցկացված հետազոտությունը պարզել է այն հիմնական ուղղությունները, որոնք առավել մտահոգիչ են եղել բիզնես միջավայրում։ «Հարկային դաշտի կարգավորման համար մենք կարևորում ենք հասարակության կարծիքը։ Հետազոտության մի շարք արդյունքներ ունեն գործող նշանակություն և տեղ կգտնեն հարկային բարեփոխումների ծրագրում։

Մասնավորապես, հետազոտության համաձայն' հարցվածների շուրջ 50 տոկոսը համամիտ է, որ եթե հարկ վճարելն ավելի հեշտ լիներ և քիչ ժամանակատար, մարդիկ ավելի պատաստակամ կլինեին վճարել դրանք։ Կամ հարցվածների շուրջ 89 տոկոսը նշել էր, որ Հայաստանի հարկային համակարգը կանխատեսելի չէ և նրանք գտնում են, որ ճշգրիտ կերպով հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կլինի հարկային բեռը հաջորդ տարի։ Հարցվածների շուրջ 60 տոկոսը ասել է, որ եթե մարդիկ հավատան, որ հարկերն արդար են, նրանք միշտ պատրաստակամ կլինեն վճարել դրանք։ Հետազոտության արդյունքների համաձայն' արդեն իսկ կարելի է նշել հարկային բարեփոխումների այն ուղղությունները, որոնք կսկսի հարկային ծառայությունը»,- ասաց Խաչատրյանը։

Ֆինանսների նախարարն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հարկատուների կողմից վճարված հարկերը ծախսվում են պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով, հետևաբար կարևոր է ծախսերի արդյունավետությունը, և նշեց, որ դա հանդիսանալու է ծախսային քաղաքականության գլխավոր հարցը։

Խոսելով անցկացված հետազոտության նպատակների մասին՝ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ սա հնարավորություն է տալիս բացահայտել գործարար միջավայրին հուզող խնդիրները և թույլ տալիս գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորությունն կտան ապահովել ծառայությունների որակի բարձրացումը։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ իր հանձնարարականով սկսվել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթաց։ «Աշխատանքային խմբում կլինեն հասարակական կազմակերպություններ, շահագրգիռ մարմիններ և տնտեսագետների խումբ։ Նրանց առաջարկությունները կքննարկվեն նաև հասարակության լայն շրջանակներում»,- ասաց նա։

Նախարարն ուրախալի համարեց այն փաստը, որ գործարար միջավայրը գնահատել էր հարկային ծառայության աշխատանքը։ «Հարցումների համաձայն՝ գործարարները հարկային ծառայությունների և հարկային օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուր են համարել հարկային մարմինները։ Հատկանշական է, որ չնայած սպասարկման կենտրոնների գործունեության կարճ ժամանակատավածին, գործարարները տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր էին նշել հենց սպասարկման կենտրոններ այցելելը։ Հարկ վճարողները իրենց գոհունակություն են հայտնել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի, հարկային հաշիվների դուրսգրման, առցանց հարցման համակարգների ներդրման կապակցությամբ։ Նրանք նշել են, որ ավելի մատչելի և թափանցիկ է դարձել բիզնես միջավայրին հուզող տեղեկատվության ստացումը»,-ասաց Խաչատրյանը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) իրականացրել է «Հարկային ընկալումներ» հետազոտությունը: Հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ծրագրի կողմից' ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագրի (ՀԲԾ) շրջանակում: Նախաձեռնության նպատակն իրականացնել ելակետային գնահատում Հայաստանի հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության և քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված