Գյուղնախարարությունն այս տարի դեղձի բերքի էական կորուստներ չի արձանագրում
Տնտեսություն
Հայաստանում մարտի վերջին և ապրիլի սկզբին գրանցված ցրտահարության հետևանքով որոշակի վնասներ են կրել սալորենու, դեղձենու և կեռասենու արդեն ծաղկած այգիները: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Սակայն պետք է նշեմ, որ մենք դեղձի բերքի էական կորուստներ չենք արձանագրում, քանի որ մնացած այգիներում բավականին բարձր բերք է սպասվում»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ սև սալորենու և սալորենու մի շարք տեսակների բերքը նույնպես պահպանվել է: Լուրջ կորուստներ չեն կրել նաև ընդավոր պտղատեսակները: «Մենք նախորդ տարիների ծավալներին մոտ բերք ենք կանխատեսում այս տարի»,- նշեց Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)