Ոստիկանության Մարիուպոլի քաղաքային վարչության ղեկավար Վալերի Անդրուշչուկին կախված են գտել. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Մարիուպոլի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Վալերի Անդրուշչուկին սպանել են, ստուգվում է: Այդ մասին Դոնեցկի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունից հայտնել են ՈՒՆԻԱՆ գործակալությանը: Հիշեցնենք, որ Անդրուշչուկն անհետացել է մայիսի 9-ին:
Ինչպես հաղորդել են ուկրաինական ԶԼՄ-ները, Անդրուշչուկին մայիսի 10-ին կախված են գտել Մարիուպոլի շրջանի օդանավակայանում: Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն ավելի վաղ հաղորդել էր, որ մայիսի 9-ին տեղի ունեցած բախումների ժամանակ առևանգվել է Վալերի Անդրուշչուկը:
«Այժմ ՆԳՆ աշխատակիցները մեկնել են հանցագործության հնարավոր վայր և ճշտում են տեղեկությունը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ուկրաինայի ՆԳՆ Մարիուպոլի քաղաքային վարչության ղեկավարի պարտականություններն այս պահին կատարում է Օլեգ Մորգունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում