ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մայիսյան եռատոնի առթիվ ներկայացնում է տոնական ակցիա
Տնտեսություն
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաղթական տոների առթիվ շնորհավորում է բոլորին և եռատոնի կապակցությամբ ներկայացնում է 3 հիմնական առավելություններով հատուկ ակցիա, որը գործում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ - ՀԱՂԹԱՆԱԿ» ժամկետային ավանդի շրջանակներում.
բարձր եկամուտներ՝ տարեկան 14% ՀՀ դրամով ավանդի դեպքում և 9,25%՝ ԱՄՆ դոլարի դեպքում,
տոկոսագումարների վճարում ավանդի ներդրման պահին,
ավանդի գումարը ժամկետից շուտ ստանալու դեպքում կուտակված տոկոսների պահպանում՝ շահեկան տարբերակով:
Բացի հիմնական առավելություններից այս ավադատեսակը ներդրող հաճախորդները կարող են օգտվել նաև այն հնարավորություններից, որոնք Բանկն առաջարկում է իր բոլոր ավանդատուներին, մասնավորապես՝ նվեր միջազգային վճարային քարտ, օվերդրաֆտի ձևակերպում և այլն:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես առաջարկում է բանկային ծառայությունների մատուցման այնպիսի պայմաններ, որոնք գրավիչ կլինեն յուրաքանչյուրի համար, իսկ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ - ՀԱՂԹԱՆԱԿ» ժամկետային ավանդի տոնական ակցիան դրա հերթական ապացույցն է:
Ակցիան գործում է ս.թ. մայիսի 9-ից մինչև հունիսի 30-ը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)