Օլանդն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Նիգերիայում «Բոկո հարամի» դեմ պայքարի հարցերի շուրջ. Reuters
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է անցկացնել Նիգերիայի և հարևան աֆրիկյան պետությունների ղեկավարների հետ հանդիպում՝ նվիրված նիգերիական «Բոկո Հարամ» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցերին, տեղեկացնում է Reuters գործակալությանը:
«Բոկո հարամի» զինյալներն ապրիլի 14-ին Նիգերիայի հյուսիսում հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա և առևանգել 276 աշակերտուհիների, իսկ մայիսի 5-ին բռնել ևս ութ դպրոցական աղջիկների: Ներկայումս Նիգերիայի կառավարությունն ավելի ու ավելի լուրջ քննադատության է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսից՝ առևանգված աղջիկներին գտնելու և ազատելու իշխանությունների անկարողության պատճառով:
«Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանի հետ կայացած հանդիպման ժամանակ ես առաջարկեցի անցկացնել Նիգերիայի հետ սահմանակից պետությունների գագաթնաժողով»,- հայտարարել է Օլանդը մայիսի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ունեցած ելույթի ժամանակ:
«Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը գործում է Նիգերիայի հյուսիսում: Դրա անդամները հանդես են գալիս կրթության արևմտյան մոդելի դեմ և ձգտում են հասնել ամբողջ երկրում շարիաթի սահմանման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում