Պարտադիր աուդիտի պահանջը չի ծառայում իր նպատակին. Վարդան Այվազյան
Տնտեսություն
Պարտադիր աուդիտի եզրակացությունը չի ծառայում իր նպատակներին և լրացուցիչ ֆինանսական բեռ է կազմակերպությունների համար: Այս մասին Ազգային ժողովում «Հաշվապահական հաշվառման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հարակից զեկուցող Վարդան Այվազյանը: «Ես ասում եմ, որ ժամանակին մենք սխալվել ենք այս պարտադիր աուդիտի մասին օրենքն ընդունելով, իսկ հիմա առաջարկում ենք խոշոր կազմակերպությունների համար վերացնել այդ դրույթը, քանի որ այն իր նպատակին չի ծառայում և լրացուցիչ ֆինանսական բեռ է հանդիսանում տնտեսվարողների վրա»,- ասաց նա:
Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ օրենքը դեռևս քննարկվում է առաջին ընթերցմամբ: «Եկեք հիմա ընդունենք այս նախագիծը, իսկ արդեն երկրորդ ընթերցման ժամանակ կհրավիրենք մասնագետների, բոլոր աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին, կքննարկենք և կհասկանանք, թե ինչ խնդիրներ կան նախագծում և կիրականացնենք համապատասխան փոփոխություններ»,- ասաց Այվազյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)