Ադոլֆ Հիտլերի տունը կդառնա ներգաղթյալների կենտրոն
Համաշխարհային Մամուլ
Տունը, որտեղ ծնվել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, ցանկանում են վերածել ներգաղթյալների կենտրոնի:Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:
Ըստ ավստրիական ԶԼՄ-ների՝ երկրի իշխանությունները, ցանկանալով վերջ դնել տան ապագայի վերաբերյալ վեճերին, շատ մոտ են կանգնած տան ներկայիս տիրոջ հետ գործարք կնքելուն։
«Մեզ համար չափազանց կարևոր է այն ծառայեցնել ի շահ մարդկանց՝ հաշվի առնելով այն, թե ինչ նշանակություն ունի այդ տունը»,- ասել է Ավստրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մարակովիցը:
Հայտնի է, որ ֆյուրերը ծնողների վարձակալած տանն ապրել է իր կյանքի առաջին 3 տարիները։ Երկրորդ աշխարհամարտից հետո շենքը ծառայել է որպես գրադարան, հետո` որպես բանկ և այլն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում