ԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի «Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը 

Պուտինի և ռուս քաղաքական էլիտայի ընտանիքներն ու ծախսերը՝ արևմուտքում. բացառիկ մանրամասներ

Համաշխարհային Մամուլ

Այս ցուցակում համատեղված են ռուսաստանցի ամենաանցանկալի և ատելի «հայրենասերները» և «Արևմուտքի թշնամիները», ովքեր պահում են իրենց ընտանիքներին հակառակորդի «որջում»: Նրանց երեխաները սովորում, ապրում և աշխատում են Արևմուտքում և նրանց ոչինչ չի կապում Ռուսաստանի հետ: «Արևմուտքի» ճանապարհը նրանց համար ընտրել են իրենց ծնողները` նախագահը, վարչապետը, նրա տեղակալները, նախարարները, պատգամավորներ և այլք:

Վաղուց նկատելի է այն փաստը, որ ռուս «իշխանավոր-հայրենասերների» երեխաներն ու թոռները սովորում և ապրում են Արևմուտքում: Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են ապրելու Արևմուտք, գնում են այնտեղ նրանց համար անշարժ գույք, ուղարկում են գումար և նույնիսկ երկքաղաքացիություն...

Այս ամենը տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ նրանք արհամարում են Ռուսաստանը, նրա ժողովրդին, և վաղուց խաչ են քաշել այն երկրի վրա, որը ղեկավարում են: Այս մասին գրում է Argument.ua.com-ը: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքը

Նախագահի ընտանիքի մասին շատ քիչ տեղեկություններ կան՝ հաշվի առնելով նրանց կյանքի փակ և անհասանելի լինելը: Հայտնի է, որ նախագահն ամուսնացած էր և բաժանվել է:

90-ականների սկզբին, Պուտինը` վերադառնելով Լենինգրադից, ուղարկեց իր դուստրերին Գերմանիա` սովորելու գերմանական հեղինակավոր «Peterschule» դպրոցում:

90-ականների կեսերին նրանք վերադարձան Ռուսաստան, իսկ 1996թվականին տեղափոխվեցին Մոսկվա:

2000 թվականի սկզբին, Վլադիմիր Պուտինի երկու դուստրերը պաշտոնապես գրանցված էին Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում, սակայն այնտեղ նրանց այդպես էլ ոչ ոք չտեսավ:

Հայտնի է, որ կրտսեր դուստրը՝ Եկատերինան, մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Մեծ աղջիկը` Մարիան, ապրում է Հոլանդիայում և ոչ միայնակ, այլ 33-ամյա հոլանդացի Յորիտ Ֆասենոյի հետ:

Վլադիմիր Պուտինի աղջիկները հաճախ են լինում Իտալիայում` Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով, ում հետ Պուտինը բարեկամական հարաբերությունների մեջ է:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ընտանիքը

Մեդվեդևն ամուսնացել է հրեա Սվետլանա Լինիկի հետ: Մեդվեդևն ունի մեկ որդի՝ Իլյա Մեդվեդևը:

Ներկայումս նա սովորում է Ռուսաստանում, բայց հրապարակային հարցազրույցում ասել է, որ ուսումը շարունակելու է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընտանիքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միակ աղջիկը` Եկատերինան, ապրում և սովորում է ԱՄՆ-ում:

Այժմ ավարտում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը և մտադիր է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատել:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի ընտանիքը

Սերգեյ Ժելեզնյակի երեք աղջիկները սովորում են արտերկրում:

Եկատերինան սովորում են շվեյցարական էլիտար դպրոցում (ուսման արժեքը 2.4 միլիոն ռուբլի` տարեկան կտրվածքով), Անաստասիան` Լոնդոնում, իսկ համալսարանի ուսման վարձը մեկ տարվա կտրվածքով կազմում է մոտ 630 հազար ռուբլի:

Ամենափոքրը՝ Լիզան, այս պահին ապրում է Լոնդոնում:

Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովի ընտանիքը

Տղան՝ Պյոտոր Ժուկովը, սովորում է Լոնդոնում և նույնիսկ հայտնվել է այնտեղի բանտում. Ժուկով կրտսերը հարբած մասնակցել է ծեծկռտուքի և դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման:

Պատգամավոր Սերգեյ Անդենկոյի ընտանիքը

Աղջիկն ապրում և սովորում է Գերմանիայում:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ընտանիքը

Փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ավագ որդին՝ Ալեքսեյը, առնվազն վեց տարի ապրում է արտերկրում և զբաղվում բիզնեսով:
Ալեքսեյ Կոզակի կրտսեր եղբայրն աշխատում է Credit Suisse շվեյցարական ընկերությունում:

Այս տարի Գերմանիայի իշխանություններն ու ԱՄՆ-ն մեղադրեցին շվեյցարական բանկին այն բանի համար, որ այն օգնում է բարձրաստիճան հաճախորդներին խուսափել հարկերից: Կատարվում է քննություն:

Պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռեմեզկովի ընտանիքը

Ռեմեզկովի ավագ որդին` Ստեփանը, ավարտել է Փենսիլվանիայի Վելի Ֆորջի քոլեջը (ուսումնական վճարը տարեկան կտրվածքով կազմում է 1 մլն դոլար):

Ստեփանը սովորել է նաև Նյու Յորքի Հոֆստրան մասնավոր համալսարանում:

Պատգամավորի երկրորդ որդին՝ Նիկոլայը, 2008 թվականից սովորել է Մեծ Բրիտանիայի Մալվերն մասնավոր դպրոցում:

Կրտսեր դուստրն ապրում է Վիեննայում, որտեղ նա զբաղվում է մարմնամարզությամբ: Նա նաև Լյուբլյանայի մանկական մրցույթների շրջանակներում ներկայացրել է Ավստրիայի թիմը:

Պատգամավոր Վ. Ֆետիսովայի ընտանիքը

Դուստրը՝ Անաստասիան, մեծացել և սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ռուսերենով կարդալ ու գրել Նաստյան այդպես էլ չի սովորել:

ՌԴ-ի երեխաների իրավուքների հանձնակատար Պավել Աստախովի ընտանիքը

ՌԴ-ի երեխաների իրավուքների հանձնակատար Պավել Աստախովի որդին սովորել է Օքսֆորդի համալսարանում և Նյու Յորքի տնտեսագիտության դպրոցում: 

Աստախովի փոքրը երեխան ծնվել է Կաննում, շքեղ վարձակալած առանձնատանը:

Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինի ընտանիքը

Միզուլինի որդին՝ Նիկոլայը, սովորել է Օքսֆորդի համալսարանում, ստացել է իր դիպլոմը և մշտական բնակություն հաստատել «հանդուրժող» Բելգիայում, որտեղ միասեռական ամուսնությունները թույլատրելի են:

Այժմ նա աշխատում է Բելգիայի Mayer Brown միջազգային իրավաբանական ֆիրմայում:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է Ելենա Միզուլինն իր միակ որդուն թողել հանգիստ կյանքը վայելել նույնասեռականությունն ընդունած երկրում:

Պետդումայի անդամ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վալուևի ընտանիքը

Ամռանը Վալուևի իսպանական տանն ապրում է նրա կինը: Այս տանը մշտական բնակություն են հաստատել նրա երեխաները և ծնողները: Նրանք նաև ապրում են Գերմանիայում:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի ընտանիքը

Յակունինն իր ընտանիքի մասին հետևյալն է ասում. «Դուստրս հաճախում է դպրոց, իմ կինը հաջողակ տնտեսագետ է, որդիս ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող է: Սիրում ենք երեկոյան հավաքվել թեյի սեղանի շուրջ...»:

Հայտարարագրերում, սակայն, չի նշվում` որտեղ է ապրում Յակունինի ընտանիքը: Մինչդեռ սոցիալական ցանցում նրա կինը նշում է, որ ապրում է Նիցցայում:

Տղան գրում է, որ ապրում է Օնտարիոյում: Աղջիկն ապրում է մոր հետ և ցույց է տալիս, որ իր հիմնական լեզուն անգլերենն է:

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Վորոնցովի ընտանիքը

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Վորոնցովի աղջիկը՝ Աննան, ապրում է Իտալիայում: Նա տեղափոխվել է Գերմանիայից, որտեղ նույնպես սովորել է: Այժմ նա սովորում է Միլանի համալսարանում:

Ինքը` Վորոնցովը, կտրականապես դատապարտում է Արևմուտքը, սակայն հարյուր հազարավոր եվրոներ է վճարում աղջկա ուսման համար:

«Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Ելենա Ռախովայի ընտանիքը

«Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Ելենա Ռախովայի աղջիկը՝ Պալինան, ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Պալինան ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը և տեղափոխվել է Նյու Յորք:

ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի ընտանիքը

«Միասնական Ռուսաստան» կուսակցության հիմնադիրներից Գրիզլովի դուստրն ապրում է Տալլինում, իսկ վերջերս ստացել է Էստոնիայի քաղաքացիություն:

Կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի ընտանիքը

Կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոն երկար ժամանակ թաքցնում էր հանրությունից այն լուրը, որ իր երեխաները նույնպես սովորել են արտերկրում:

Նրա որդին՝ Ալեքսանդրը, մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հայտնի ռուս քաղաքագետ Վ. Նիկոնովի ընտանիքը

Նիկոնովի տղան` Ալեքսը, ԱՄՆ-ի քաղաքացի է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Ամենադիտված