Մոսկվայում մահացել է Վիկտոր Սուխոդրյովը՝ Խրուշչովի և Բրեժնևի անձնական թարգմանիչը
Համաշխարհային Մամուլ
Մոսկվայում կյանքի 82-րդ տարում վախճանվել է Վիկտոր Սուխոդրյովը՝ խորհրդային կուսակցական-պետական ղեկավարներ Նիկիտա Խրուշչովի և Լեոնիդ Բրեժնևի անձնական թարգմանիչը: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել է նրա որդին՝ Ալեքսանդր Լիպնիցկին:
Սուխոդրյովն աշխատել է նաև Միխայիլ Գորբաչովի, Ալեքսեյ Կոսիգինի, Անդրեյ Գրոմիկոյի հետ: Սուխոդրյովն ինքը խոստովանել է, որ ամենից դժվարը եղել է Խրուշչովին թարգմանելը, քանի որ նրա խոսքն առատ էր զվարճաասույթներով, ասացվածքներով ու կատակներով», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում