ԵՄ-ն կսատարի Կիևին Ուկրաինայում իրավիճակի կայունացման հարցերում. Շտեֆան Ֆյուլե
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի իրավիճակի և դրա «եվրոպական հեռանկարի» հարցերն են քննարկել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը և ԵՄ hանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են Տուրչինովի մամլո ծառայությունից:
Նա հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները «գնում են Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը ապակենտրոնացման, շրջանների իշխանության ընդլայնման և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով»: Նրա խոսքով' իշխանությունը պատրաստ է երկխոսել Արևելքի այն ներկայացուցիչների հետ, «ովքեր պատրաստ են գործել իրավական հարթությունում»: Միևնույն ժամանակ նա հայտնել է իր երկրի արևելքում պատժիչ գործողություններ իրականացնելու մտադրության մասին:
Իր հերթին Ստեֆան Ֆյուլեն նշել է, որ Եվրոպան Ուկրաինան դիտարկում է որպես «հուսալի գործընկեր»: «Եվրոպական Միությունը պաշտպանել է և կպաշտպանի ուկրաինական իշխանություններին երկրում իրավիճակի կայունացման հարցերում,- ասել է Ֆյուլեն' ավելացնելով, որ իր իրավասությունների շրջանակներում ամեն ինչ կանի' նպաստելու Ուկրաինայի եվրոպական ինտեգրման գործընթացին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում