ՌԴ-ից ՀՀ գազ մատակարարող վրացական գազատարը վթարվել է սողանքի պատճառով
Տնտեսություն
Վրաստանի Հյուսիս-հարավ գազատարի վթարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին, տեղի է ունեցել Դարյալյան կիրճում սողանքի պատճառով: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ' այդ մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարությունը: Դարյալյան կիճը գտնվում է Թերեք գետի հովիտներում, որով անցնում է նաև վրացական ռազմական ճանապարհը, որը միացնում է Ռուսաստանն ու Անդրկովկասը: «Տեղում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայության, ոստիկանության և շտապօգնության խմբերը: Թբիլիսիից ևս փրկարարներ են ժամանել դեպքի վայր»,- նշված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով' Դարյալյան կիրճի սողանքների տակ են հայտվել ՀԷԿ-ի կառուցմանը մասնակցող աշխատակիցներ, սակայն զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Ավելի վաղ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը' մայիսի 17-ին' ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին' Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)