ԴԺՀ-ն պաշտոնական հայտ է ներկյացրել Ռուսատանին, ԴԺՀ-ի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու մասին
Ռուսաստան
Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները պատրաստել և Ռուսաստանին են ներկայացրել պաշտոնական հայտ ՝ խնդրելով դիտարկել ԴԺՀ-ի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը։
ՌԴ-ի պաշտոնական հայտ ներկյացանելու մասին հայտարարել է ժողովրդական հանրապետության ժամանակավոր կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինը :
«ԴԺՀ-ն պատրաստել է հայտ, ըստ որի խնդրում է Ռուսաստանի Դաշնությանը դիտարկել ԴԺՀ-ի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հնարավորությունը և ապավինում է նաև նրա տնտեսական աջակցությանը։ Մեր ամբողջ արդյունաբերական ոլորտը կապված է Ռուսաստանի հետ։ Դոնեցկի ժողովուրդը մշտապես ռուսական աշխարհի մաս է եղել՝ անկախ էթնիկ պատկանելությունից: Մեզ համար Ռուսաստանի պատմությունը մեր պատմությունն է», - ասվում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)