Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր' մայիսի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Նիստում քննարկվել է մեկ հարց' ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները»,- ասել է նա:

ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է` նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:

Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե′ հայրենական, թե′ օտար ներդրողների համար:

Զեկուցողի դիտարկմամբ' ծրագրում արտացոլված են ՀՀ վարչապետի և տարբեր հասարակական կազմակերպությունների, միավորումների հանդիպումների ժամանակ արտացոլված գաղափարները, մտքերը և տարբեր մոտեցումները, հատկապես գործարարությանն աջակցելու դրույթները:

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք ծրագրի իրականացման ժամանակահատվածային սահմանափակում, ինչպես նաև էական են այդ բոլոր գաղափարները մեկտեղելու խնդիրը և այն, որ առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են գլոբալ տնտեսական զարգացման միտումներով, ինչպես նաև կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:

«ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազար դրամի և աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով»,- ասել է փոխվարչապետը:

Ծրագրի հիմնական հատվածները վերաբերում են արդարացի վարձատրություն ապահովող աշխատավարձերի ստեղծմանը, որտեղ էական և կարևոր նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրը, առանձնակի ուշադրության առարկա են լինելու գյուղատնտեսությունը և գյուղը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության խորացումը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ուղղություններ: Առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածքային համաչափ զարգացման խնդիրներին, ենթակառուցվածքների զարգացմանը, հատուկ ուշադրության են արժանացել նաև մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգի զարգացման խնդիրները: Նոր գործիքակազմ է առաջարկվում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Կառավարությունը հետևողական ուշադրություն է ցուցաբերելու միգրացիոն գործընթացների կարգավորմանը:

«Տարբեր ծրագրեր են իրականացվելու նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հարկային և մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունն իր գործունեության մեջ հաշվի է առնելու նաև Մաքսային միության գործընթացների հանգամանքը»,- շեշտել է զեկուցողը:

Ամփոփելով նիստը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերստին կարևորել է այն իրողությունը, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացրած կարծիքները, որոնք առավելագույնս ընդգրկվել են փաստաթղթի նախագծում: «Իհարկե, ընդունվել են ողջամիտ առաջարկությունները, իսկ ֆինանսական մեծ ռեսուրս պահանջող առաջարկությունները չէին կարող ընդգրկվել»,- եզրափակել է վարչապետը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված