Հնդկաստանում առնվազն 17 մարդ է զոհվել մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Առնվազն 17 մարդ է զոհվել և 34-ը` տուժել ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում, որտեղ Ռամբամ օկրուգում կիրճն է գլորվել մարդատար ավտոբուսը:
Զոհվածների թվում են վեց կին և երեխաներ, տուժածներից 17-ը ծանր վիճակում են: Այդ մասին հաղորդել է ՊՏԻ լրատվական գործակալությունը:
Ըստ նախնական տեղեկատվության՝ վարորդը մեքենայի կառավարումը կորցրել է կտրուկ շրջադարձի ժամանակ, ինչի հետևանքով ավտոբուսը կիրճն է ընկել 121 մետր բարձրությունից: Ավտոբուսը Ջամու քաղաքից ուղևորվում էր Սրինագարի նահանգի մայրաքաղաք:
Հնդկաստանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թվաքանակով: 2011 թվականին երկրի ճանապարհներին տեղի ունեցած վթարները շուրջ 140 հազար, իսկ 2012-ին` ավելի քան 150 հազար մարդու կյանք է խլել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում