Կրամատորսկի քաղաքապետը հրաժարականի որոշում է կայացրել. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Դոնեցկի շրջանի Կրամատորկ քաղաքի քաղաքապետ Գենադի Կոստյուկովը հրաժարական տալու որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է itar-tass-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները:
67-ամյա Կոստյուկովը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից և Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ է: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Կրամատորսկի քաղաքային խորհուրդը մայիսի 23-ին հատուկ ժողով կհրավիրի, որի ընթացքում կքննարկվի Գենադի Կոստյուկովի հրաժարականի հարցը:
Հրաժարականի պատճառների և որոշման մասին ոչինչ չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում