Պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որ յուրաքանչյուրը հասկանա՝ դա է իր ճանապարհը. Դավիթ Հարությունյան
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հետագայում կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին: «Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար: Հաշվի առնելով, որ ժողովրդագրական պատկերը փոխվում է, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր ապագա թոշակառուներn արժանավայել թոշակ ստանան և աղքատության շեմին չհայտնվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե կուտակային կենսաթոշակային համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված՝ նա նշեց, որ պարտադիր է այն իմաստով, որ պարտադիր պետք է լուծումներ գտնվեն: «Ոչ պարտադրված դա նշանակում է' պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին' անգամ երիտասարդին, ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է: Ինքը պետք է համաձայն և համոզված լինի, առնվազն գերակշիռ մասը պետք է համոզված լինի, որ դա է ճանապարհը և դա ողջամիտ ճանապարհ է»,- նշեց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)