Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

Վարվիր այնպես, ինչպես կկամենաս, որ քեզ հետ վարվեն. բաց նամակ` ՀՀ վարչապետին

Տնտեսություն

«Մեծարգո Հովիկ Արգամի Աբրահամյան,

Ողջունում ենք Ձեզ, քանի որ գիտակցելով ստանձնել եք վարչապետի պատասխանատու պաշտոնը, և ձեր` պրակտիկ և անմիջական ղեկավար լինելը մեզ հույս է ներշնչում, որպեսզի դիմենք Ձեզ և ներկայացնենք գյուղատնտեսության ոլորտում տիրող չարիքներից մեկը` ՋՕԸ-ի առկայությունը, որը, հանդիսանալով միջնորդ կազմակերպություն, դարձել է գյուղատնտեսության մեջ փոքր և միջին բիզնեսի զարգացումը խոչընդոտող, ինչպես նաև գյուղաթափմանն ու արտագաղթին նպաստող գործոն:

Ինչպես հայտնի է բոլորիս, տարածաշրջանում հարևան պետությունները ոռոգման ջրի դիմաց հողօգտագործողներից գանձումներ չեն կատարում, իսկ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը պետության կողմից միշտ էլ օժանդակվում է և գտնվում դոտացիոն կարգավիճակում:

Իսկ ինչ է կատարվում մեզ մոտ. դեռ 2013 թվականին «Հենարան» կայքում արտացոլվել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում գտնվող ծիրանի այգու խնդիրը` սեփականատերեր Արամ և Էմմա Երանոսյանների (համապատասխանաբար 6.5 և 3.5 հա) և «Շամիրամ» ՋՕԸ-ի կողմից իրականացվող անարդարությունների և ամենաթողության վերաբերյալ, ինչի կապակցությամբ մինչև օրս հարցին լուծում չի տրվել: Այգին գտնվում է չորացման վտանգի առջև:

Խնդիրը հասկանալու համար ներկայացնում ենք վեճի առարկան:

2003 թվականին գյուղօգտագործման չորրորդ և հինգերորդ կարգի վարելահողի վրա հիմնել ենք վերոհիշյալ ծիրանենիների այգին: Կատարվել է մելորատիվ և ագրոքիմիական հսկայական աշխատանք, իսկ 2005թ. նախկինում գյուղի միջով անցնող ոռոգման քանդված ջրագիծը վերանորոգելու նպատակով համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում ֆինանսապես մասնակցել ենք նոր ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներին: Տարեկան 24% վարկ վերցնելով` մարել ենք պայմանագրի ֆինանսական բոլոր ծախսերը:

Այս ամենի համար ծախսվել են հսկայական գումարներ, մարդկային ռեսուրսներ և միջոցներ: Անտեսելով այս ամենը և խախտելով սեփականտիրոջ կողմից ջրագծի նկատմամբ ձեռք բերած իրավունքները` ՋՕԸ-ի ղեկավարությունը ջուր է մատակարարում մեր կողմից անցկացված ջրագծով, համայնքի այդ ուղղությամբ գտնվող հողօգտագործողներին և ջրի գինը գանձում է ոռոգված հողակտորի հեկտարի չափով:

Մենք դեմ չենք, այլ ընդհակառակը` ուրախ ենք, որ մեր կողմից ֆինանսավորված ջրագծից օգտվում են համագյուղացիները: Սակայն բազմիցս ՋՕԸ-ին խնդրել ենք, որ մեզանից նույնպես ջրագծի վարձը գանձեն ոռոգված հեկտարի չափով: Մեզ ջուրը տալիս են Յարցևի սարքի միջոցով` լիտր/վայրկյան չափով:

Շնորհիվ վերոհիշյալ սարքի` արհեստականորեն ջրի տատանումներ առաջացնելով, խախտելով սարքի աշխատանքը` նրանք առաջացնում են ոռոգման ժամկետի երկարացում:

20 լիտր/վայրկյան մշտական ջրի ապահովման դեպքում այգին ջրվել է 4-5 օրում, սակայն 2010 թվականից սկսած այգին ջրվել է 10-15 օրվա ընթացքում: Հաճախակի ընդհատումներով ջրելու հետևանքով շարքից դուրս են եկել մեծ քանակությամբ ծառեր: Այգին փրկելու նպատակով հաճախակի վճարել ենք նրանց կողմից ներկայացված գումարները, որոնք գնալով դառնում են ֆանտաստիկ: 2013 թվականին վճարել ենք 400 000 ՀՀ դրամ, որի դիմաց այգին ջրել ենք մեկ անգամ, սակայն երկրորդ անգամ ջուրը խնդրելուց հետո մի քանի անգամ ընդհատումներով ջուրը տալով` պահանջել են մուծում կատարել, ինչից հետո դադարեցրել են ջրի մատակարարումը: Մեր խնդրանքներին, որ բերքը իրացնելուց հետո վճարենք ջրի վարձը, նրանք չեն համաձայնվել:

2013 թվականին բերքի մոտ 70 տոկոսն այգին չջրելու պատճառով կորցրել է ապրանքային տեսքը և չի իրացվել: 

Հարգարժան պարոն վարչապետ, մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրը այգուց ստացված եկամուտն է: 

Հայցում ենք Ձեր օբյեկտիվ միջամտությունը այգին չորանալուց փրկելու համար, ինչպես նաև հնարավորության դեպքում օժանդակել մեզ վերականգնել ՋՕ-ի կողմից հասցված վնասները: Նշենք նաև, որ այս ամենին տեղյակ է նաև Կոշ համայնքի ղեկավարը:

ՋՕԸ-ի աշխատակիցները Կոշ համայնքի բնակիչներ չեն, ինչի պատճառով էլ անտարբեր վերաբերմունք են դրսևորում այս ամենի հանդեպ: Ծառերը կենդանի են և ունեն խնամքի կարիք, ինչը մենք չենք կարող իրականացնել, քանի որ հայտնվել ենք ծանր ֆինանսական վիճակում, գոյացել են ժամկետանց պարտքեր և պարտավորություններ «Արդշինինվեստ» բանկում:

Արամ Երանոսյան

Էմմա Երանոսյան

Հեռախոսահամարներ կապ հաստատելու համար` 091 467885, 093 629449»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված