Սարկոզիի կուսակցությունը խոստովանել, որ «մեքենայություններ» է արել նախընտրական արշավի ընթացքում. BBC
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի «Հանուն ժողովրդական շարժման միություն» ընդդիմադիր կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը խոստովանել է, որ 2012 թվականին նախընտրական արշավի ընթացքում մեքենայություններ են կատարվել Նիկոլա Սարկոզիի ֆինանսական հաշիվներով, տեղեկացնում է BBC-ն:
Սակայն կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիյոն ժխտում է այդ մեքենայությունների անօրինականությունը: Նաև, Լավրիյոյի խոսքով՝ Սարկոզին տեղյակ չի եղել կատարվածից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կուսակցությունը մեղադրվում է 2012 թվականի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի ընտրարշավի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ: Այն ժամանակ Լավրիյոն եղել է Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը:
Մայիսի 26-ին Փարիզի դատախազությունն ընդդիմադիր կուսակցության շտաբում խուզարկություններ է կատարել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը