Պորոշենկոն ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից. The Washington Post
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինան հույս ունի ուղիղ ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն The Washington Post-ին տված հարցազրույցում:
«Մենք պետք է միավորենք մեր բոլոր հնարավոր ջանքերը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում: Մենք պատրաստ ենք և պետք է պայքարենք մեր անկախության համար` ամրապնդելով Ուկրաինայի զինուժը, իսկ Արևմուտքի պատժամիջոցները` ի պատասխան Մոսկվայի քաղաքականությանն Ուկրաինայի հանդեպ, իմ կարծիքով՝ ոչ բավարար արդյունավետ են»,- ասել է Պորոշենկոն:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան