Կառավարությունը 3,2 մլրդով ավելացրեց առաջին կիսամյակի պահուստային ֆոնդի ծախսային մասը
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունը 2014 թվականի պետական բյուջեով «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով նախատեսված առաջին կիսամյակի հատկացումների գումարն ավելացրեց 3.2 մլրդ դրամով: ՀՀ կառավարության նիստում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նշված ավելացումը կիրականացվի ֆոնդի գծով 4-րդ եռամսյակի համար նախատեսված գումարներից 3.2 մլրդն առաջին կիսամյակ տեղաշարժելու հաշվին:
Հիմնավորման համաձայն' ընթացիկ տարվա պետական բյուջեով պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության ընդունված որոշումներին համապատասխան առաջին կիսամյակում կատարվելիք հատկացումների ընդհանուր գումարը գերազանցում է նշված ֆոնդի գծով առաջին կիսամյակի համար նախատեսված ճշտված ծրագրային գումարը: «Դա հնարավորություն չի ընձեռում անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալով ֆինանսավորել այդ որոշումներով պահուստային ֆոնդից նշված ժամանակաշրջանի համար նախատեսված ծախսերը: Բացի այդ, ներկայումս շրջանառվում են ՀՀ 2014 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից առաջին կիսամյակում հատկացումներ նախատեսող ՀՀ կառավարության որոշումների մի շարք նախագծեր»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)