Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կառավարությանը. «Թուրան»
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարությամբ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել արդարության սկզբունքները և փոխել նեգատիվ միտումները:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարությունն ընդունվել է մայիսի 26-ին Ադրբեջանում երեք քաղաքացիական անձանց նկատմամբ դատարանի կողմից հրապարակված վճռի կապակցությամբ: Ավելի վաղ ադրբեջանական դատարանն ազատազրկման վճիռներ էր կայացրել NIDA երիտասարդական շարժման մասնակիցների և ընդդիմության ակտիվիստների նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել ակտիվիստներ Անար Մամեդլիին, Բաշիր Սուլեյմանլիին և Էլնուր Մամեդովին ազատազրկման դատապարելու մասին դատարանի ընդունած որոշման առնչությամբ:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հայտարարության մեջ նշել է, որ անկախ դիտորդները, որոնք կարևոր դեր են խաղում ժողովրդավարական հասարակության զարգացման մեջ, պետք է հնարավորություն ունենան կատարել իրենց աշխատանքն առանց վախի, որ կարող են հետապնդումների ենթարկվել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում