Կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղվարկերից ամենաշատն օգտվում են Արարատյան դաշտի բնակավայրերը
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերն ամենաշատը վերցնում են Արարատյան դաշտի բնակավայրերը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ սկզբունքով են տրվում այդ վարկերը և որ մարզերին որքան վարկ է տրամադրվում: «Այնպես չէ, որ այս կամ այն մարզի համար հատուկ որոշվում է, թե որքան վարկ պետք է տալ: Բայց պետք է ասեմ, որ այդ վարկերից ամենաշատն օգտվում են Արարատյան դաշտի բնակավայրերը»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ կառավարությունը սուբսիդավորվող վարկի գումարները տալիս է Կենտրոնական բանկին, որն էլ իր հերթին դրանք փոխանցում է համապատասխան բանկերին: Վարկերը ստանում են այն գյուղացիները, ովքեր դիմում են դրա համար: Նախարարը նշեց, որ որևէ չափանիշ չկա, թե այս կամ այն մարզին, կամ գյուղացուն պետք է տալ: «Ով դիմում է վարկի համար, նրան էլ տալիս ենք»,- նշեց Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)