Սլավյանսկում մարտերի ընթացքում ուկրաինական բանակի զինվորները նահանջել են. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Սլավյանսկի աշխարհազորայինները հայտնել են, որ նրանց հաջողվել է Կարմիր Լիման քաղաքում հակահարված տալ և հետ մղել ուկրաինական բանակի հարձակումը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ըստ նրանց` ոչնչացվել է ուկրաինական մի քանի զրահամեքենա, սակայն ուժայինները շարունակում են հատուկ գործողությունների իրականացումը Կարմիր Լիմանում:
«Ազգային գվարդիան սկսել է նահանջել Կարմիր Լիման քաղաքից: Զինված թեժ պայքար է ընթանում աշխարհազորայինների և Ուկրաինայի ազգային գվարդիայի զինվորների միջև: Թշնամին նահանջում է: Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում»,-ասվում է աշխարհազորայինների կայքում:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը