Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

Առողջարանային տուրիզմ, ՏՏ ոլորտ, հանքարդյունաբերություն. արաբ գործարարներին հետաքրքրող ոլորտներ Հայաստանում

Տնտեսություն

Հայ և արաբ գործարարները Հայաստանում քննարկում ենք համագործակցության հետագա ծրագրերն ու փոխադարձ ներդրումային հնարավորությունները: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում ընթացքի մեջ է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Առևտրի պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, բացման խոսքում շեշտեց հայ-արաբական հարաբերությունների կարևորությունը` ներկայացնելով երկու երկրների միջև հետագա գործարար համագործակցության մոտեցումները: «Հայաստանը մոտ ժամանակներս պատրաստվում է միանալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ստեղծված Մաքսային միությանը և այդ դեպքում Հայաստանում արտադրված ապրանքը կարող է ազատորեն մուտք գործել այդ երկրների շուկաներ, որը գործարաների համար լավ հնարավորություններ ստեղծել, որից, կարծում եմ, մեր երկու երկրները պետք է օգտվեն»,-ասաց Մարտին Սարգսյանը:

Նրա խոսքով` երկու պալատների կողմից համատեղ ընկերության հիմնադրումը կարևոր քայլ կլինի: «Առաջարկում ենք Հայաստանի և ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների կողմից ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կհամակարգի հետագա տնտեսական հարաբերությունները մեր երկու երկրների միջև»,-ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Խոսելով համագործակցության մի քանի ոլորտների մասին` Մարտին Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանում դեռևս չօգտագործված մեծ ներուժ ունի գուղատնտեսության ոլորտը: «Այստեղ շեշտը հատկապես պետք է դնել էկոլոգիական մթերքների վրա, որպես իրացման շուկա կարող է լինել ոչ միայն ԱՄԷ-ն, այլև միջազգային շուկան: Բացի այդ` արաբ զբոսաշրջիկների համար հետաքրքրություն կարող է ներկայացնել առողջարանային, ստորտային տուրիզմը, այդ թվում` ձիրաշավային վազքը և էթնիկ տուրիզմը, իսկ ներդումային առումով` ոլորտի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման ուղղությունը,-ասաց Մարտին Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի առողջավայրերը պատրաստ են համագործակցության և գոյություն ունեն մի շարք ներդրումային ծրագրեր:

«Հայաստանը մեր գործընկների համար հետաքրքրական կարող է լինել տեղեկատվական ոլորտում, որը նույնիսկ ճգնաժամին, կայուն աճ է ապահովոււմ: Հաջորդ ոլորտը հանքարդյունաբերությունն է, մետաղական և ոչ մետաղականան, ընդ որում` ոչ միայն արդյունաբերությունը, այլև վերամշակումը»,-նշեց Մարտին Սարգսյանը` հույս հայտնելով, որ ընթացիկ բիզնես-ֆորումը կտա նշանակալի արդյունքներ:

Աբու Դաբիի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Խալիֆա Ալի Մոհամեդ Ալ Քամզիի ներկայացմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններն ամեն ինչ անում են զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջև` հատկապես ներդրումային ոլորտում: «Նախկինում երկրները պայմանագիր են կնքել, որպեսզի զարգացնեն առևտրային հարաբերությունները: Մենք հասկանում ենք, որ Հայաստանում ներդրումային ընդարձակ մթնոլորտ կա, հատկապես գյուղատնտեսության ասպարեզում, արդյունաբերության, տեխոլոգիաների, տրանսպորտի ու շինարարության ոլորտներում»,-ասաց Աբու Դաբիի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենը: Նրա խոսքով` Աբու Դաբիում պետք է բացվի սրահ, որ կցուցադրի հայկական արտադրանքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա է թե հին, թե նոր հարաբերությունների պատմություն: «Նոր հարաբերությունները սկսվել են առևտրի ոլորտում, երբ 90-ականների սկզբին Հայաստանը պատերազմում էր ու շրջափակման մեջ էր, դեպի Արաբական Էմիրություններ միակ չվերթը, այսպես ասած, կյանքի ճանապարհ էր դարձել Հայաստանի համար: Առաջին անհրաժեշտության պարագաները, որոնք կարևոր էին մեզ համար, բերվում էին բեռնատար ինքնաթիռներով Արաբական Էմիրություններից»,-ասաց Տիգրան Հարությունյանը` ավելացնելով, որ Հայաստանի անկախության ճանապարհին երկու երկրների միջև հարաբերությունները ևս զարգացել են: «Արաբական Էմիրությունները մնացել են որպես առևտրային ռազմավարական գործընկեր»,-փաստեց էկոնոմիկայի փոխնախարարը` կարևորելով արաբ ներդրողների դերն աշխարհում:

Փոխնախարարը շեշտեց, որ բիզնես հիմնադրելու տեսանկյունից Հայաստանը բավականին բարենպաստ է` վկայալոչելով Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ամենամյա «Doing Business» հեղինակավոր հետազոտության արդյունքները, որտեղ Հայաստանը գտնվում է 36-րդ տեղում: «Այդ ռեյտինգում Հայաստանն այս տարի գտնվել է 36-րդ տեղում` մեկ տեղով զիջելով Բելգիային և մեկ տեղով առաջ լինելով Ֆրանսիայից»,-նշեց Տիգրան Հարությունյանը:

«Հաշվի առնելով մեր դարավոր բարեկամական կապը` սխալ կլիներ չօգտվել այդ հնարավորություններից, երբ Հայաստանը ունի ներդրումային մեծ պոտենցիալ: Այսօր Աբու Դաբիի պատվիրակությունը հյուրընկալվեց վարչպետին, ով ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը բաց է ներդրումների առաջ և յուրաքանչյուր ներդրում կլինի կառավարության ուշադրության ներքո ու կստանա մեծ աջակցություն: Երբ երկիրը տալիս է այդ մակարդակի երաշխիք, դա շատ կարևոր է ներդրողի համար»,-հավելեց Տիգրան Հարությունյանը:

Հայաստանի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատների նախագահների կողմից ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված