Մարդասիրական կարգով տարեսկզբին Հայաստան է ներմուծվել 14.8 մլն դոլարի ապրանք
Տնտեսություն
Մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված ապրանքների ծավալը տարվա առաջին եռամսյակում կազմել է 958.6 տոննա` 6.1 մլրդ դրամ կամ 14.8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 17.7 տոկոսով:
Ստացված օգնության 43.5 տոկոսը կազմել են մանածագործական իրերը, 16.5 տոկոսը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.2 տոկոսը` սարքերը և ապարատները, 10.8 տոկոսը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 3.5 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.2 տոկոսն եղել են կոշկեղեն, գլխարկներ և հովանոցներ:
Մարդասիրական օգնության հիմնական մասը` 56.4 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 1.4 տոկոս: ԱՄՆ մասնաբաժինը ընդհանուր մարդասիրական օգնության կառուցվածքում կազմել է 24.2 տոկոս, Կորեայի Հանրապետությանը` 4.6 տոկոս, իսկ Հնդկաստանինը` 3.2 տոկոս:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)