Քերին Պորոշենկոյին խնդրել է ապացույցներ հանձնել ՌԴ-ի և Ուկրաինայի արևելքի աշխարհազորայինների հետ կապի մասին. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խնդրել է ապացույցներ տրամադրել այն մասին, որ Ռուսաստանը կապ ունի երկրի արևելքում գործող զինյալների հետ: Այս մասին հայտնում է interfax-ը՝ վկայակոչելով New York Times-ը:
Քերին խնդրել է Պորոշենկոյին փաստեր ներկայացնել Ռուսաստանի կապի վերաբերյալ: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների` քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի ժողովրդավարական զարգացման հեռանկարները։
Այսօր Քերին Փարիզում բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը հիմնականում կքննարկեն Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում