Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետպարտատոմս
Տնտեսություն
Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39093156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 700 մլն դրամ, որից մրցակցային' 690 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 472 մլն 250 հազար 382 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7486 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 7.7996 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)