Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

ԱԺ-ն ավարտեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի վարկային համաձայնագրերի քննարկումը

Տնտեսություն

ՀՀ Ազգային ժողովն ավարտեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի իրականացման համար երկու վարկային համաձայնագրերի քննարկումը:

Համաձայնագրերի էությունը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական համաձայնագիրը` Արթուր Առաքելյանը նշեց, որ ըստ համաձայնագրի` նախատեսված է Հայաստանին տրամադրել 60 միլիոն եվրո գումարի չափով վարկ` Լանջիկ-Գյումրի' 27.47 կմ ճանապարհատավածի կառուցման համար: «Ստորագրված պայմանագրով' վարկի ստացումն ու սպասարկումն իրականացվում է եվրոյով: Մասնավորման ժամկետն է 2016թ. սեպտեմբերի 30-ը, վարկային միջոցները տրամադրվելու են առավելագույնը 12 մասնաբաժնով` յուրաքանչյուրն առնվազն 5 միլիոն եվրոյի չափով: Միջոցները փոխանցվելու են ծրագրի շրջանակներում Հայաստանի անունով բացված գանձապետական հաշվին, որը պետք է լինի գանձնապետական միասնական հաշվի ենթահաշիվ»,- նշեց Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով' վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով' ապրիլին և հոկտեմբերին: «Յուրաքանչյուր մասնաբաժին ունենալու է իր մարման ժամանակացույցը: Այս վարկի շրջանակներում միայն տոկոսադրույքի մարման համար նախատեսված է մինչև 5 տարի ժամկետ, որը վարկի լավագույն կողմի մասին է խոսում: Այսինքն' վճարումները կատարվելու են միայն տոկոսների մասով: Պետք է նշեմ, որ երկու տիպի տոկոսադրույք է նախատեսված' հաստատագրված և լողացող: Վարկի տարեկան սպասարկումն էլ արժենալու է մեկ տոկոս»,- նշեց փոխնախարարը:

Արթուր Առաքելյանը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը: «Համաձայնագրով նախատեսված է Հայաստանին տրամադրել 100 միլիոն դոլարի վարկ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ' 18.7 կմ ճանապարհահատվածի շինարարության ծրագրին: Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 7 տարին արտոնյալ է' միայն տոկոսադրույքն է սպասարկվելու: Մայր գումարի մարումն իրականացվելու է 42 հավասար կիսամյակային վճարումներով' 2021-2041թթ.: Վարկի սպասարկման գծով վճարման ամսաթվեր են յուրաքանչյուր տարվա մայիսի մեկն ու նոյեմբերի մեկը: Վարկի արժեքն այստեղ ևս մեզ համար լինելու է մեկ տոկոս»,- հայտնեց Առաքելյանը:

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են' նշյալ ճանապարհահատվածի կառուցումը ընդլայնումով' վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու, երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագիրը, ճանապարհային ակտիվների կառավարման ու ճանապարհային ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակումը և իրականուցումը, ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի» մոտ 304 կմ երկարությամբ' Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումասիրության պատրաստումը, ծրագրի իրականացման աջակցությունն ու ներդրումային ծրագրի հետագա տրանշի նախապատրաստումը:

Փոխնախարարի խոսքով' ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող 18.7 կմ հատվածի շինարարության վերահոսկողություն: «Միջոցները կուղղվեն նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ հատվածի նախնական նախագծի պատրաստմանը, միջանցքի Արտաշատից Քաջարան հատվածում 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մանրամասն նախագծմանը: Ծրագիրը ներառում է նաև խորհրդատվական ծառայությունների տրամադրում»,- իրազեկեց փոխնախարարը:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն էր տվել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի իրականացման համար երկու վարկային համաձայնագրերը դրական եզրակացությամբ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը ներկայացնելու հարցին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված