Կամենեց-Պոդոլսկում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողով և հայկական մատուռի օծում
Սփյուռք
Կամենեց-Պոդոլսկ քաղաքում հունիսի 27-28-ին Ուկրաինայի հայերի միությունն ու Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմակերպել են մի շարք միջոցառումներ:
Ինչպես հաղորդում է Analitikaua.net կայքը, հունիսի 27-ին տեղի կունենա միության եռամսյակային համաժողով, որտեղ կքննարկվեն միության օրակարգային հարցերն ու կմշակվի միության 3-րդ եռամսյակի գործողությունների պլանը:
Հունիսի 28-ին սուրբ Ստեփանոս եկեղեցում տեղի կունենա մատուռի օծման արարողությունը: 1930-ականներին տարածքի բոլոր եկեղեցիներն ավերվել են: Սուրբ Ստեփանոսը հրաշքով է փրկվել եւ հանդիսանում է հայկական ճարտարապետության յուրահատուկ հուշարձան: Վերանորոգումից հետո մատուռը կրկին պատկանում է հայ համայնքին: Ինչպես հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, եկեղեցիների վերանորոգումն ու պահպանումը տեղի հայկական համայնքի կարևորագույն առաքելություններից մեկն է, քանի որ, համաձայն հայկական ավանդույթի, եկեղեցին ոչ միայն հանդիսանում է հոգևոր, այլեւ մշակութային և կրթական կենտրոն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան