Չի եղել դեպք, որ ՀՀ պետական գանձարանը դատարկ լինի. Ատոմ Ջանջուղազյան
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության պետական գանձարանի դատակ լինելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Ես երկար տարիներ աշխատել եմ գլխավոր գանձապետի պաշտոնում և այդ ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ պետական գանձարանը դատարկ լինի»,- ասաց Ջանջուղազյանը:
ՀՀ գլխավոր գանձապետը նշեց, որ երբեք չի եղել որևէ պարտավորություն, որ սահմանված լինի որևէ պետական մարմնի կողմից և դրա դիմաց վճարում չկատարվի գանձարանում փող չլինելու պատճառով: Նա ընդգծեց, որ բոլոր տեսակի պարտավորությունների դիմաց վճարումները միշտ էլ կատարվել են, և իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե գանձարանը դատարկ է:
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: 2013թ. պետբյուջեի կատարողականի նախագիծն ավելի վաղ քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, իսկ այնուհետև' բոլոր հանձնաժողովներում առանձին-առանձին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)