Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում 

«Քաղաք` ջազի ոճով». Forbes-ը պարզել է, թե ինչու է Երևանում բիզնես սկսելն այդքան հեշտ և դժվար (լուսանկարներ)

Համաշխարհային Մամուլ

Կողմնակի անձանց դժվար է հայտնվել երևանյան «մաֆիայում». մուտքը միայն հրավերով է: Բիզնեսով այստեղ զբաղվում են եռանդով, կրքով, լուրջ, բայց միևնույն ժամանակ «ձևական»: «Մաֆիայի» նոր մասնակիցը կարող է ընտրել ցանկացած մարտավարություն, սակայն նրա հաջողությունը վճռական պահին կախված է նրանից, թե կկարողանա՞ արդյոք լեզու գտնել մյուս մասնակիցների հետ: Հայաստանը շարունակում է մնալ ոչ հարուստ, սակայն Ռուսաստանի համար Կովկասի տարածաշրջանի ամենաընկերական երկիրը: Այսպիսին է Forbes-ի ռուսական հանդեսի հոդվածագրի առաջին տպավորությունը Հայաստանից: Նա փորձել է պարզել` Հայաստանում արդյոք տեղ կա՞ ռուսական բիզնեսի համար:

«Արմ-գազ-ջազ»

Հայաստանյան քրոնիկոնը հոդվածագիրն սկսում է երևանյան ջազից: «Տիպիկ երևանցի` 70-ին մոտ տարիքով, բաճկոնով և սիգարետով, ջազ է նվագում փոքրիկ ակումբում: Մալխաս. այդպես են երևանցիներն անվանում Լևոն Մալխասյանին: Երևանը սիրում է ջազ: Այստեղ տասնյակ ջազ-ակումբներ կան»,- գրում է հոդվածագիրը:

«Մալխասը և իր ակումբը Երևանի ինքնատիպ խորհրդանիշ են»,- այս մասին ասում է «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Վերջերս ընկերությունը հովանավորեց ջազի հայկական հավաքածուի լույս ընծայումը` «Արմ-գազ-ջազ»-ը և հայկական ջազի 75-ամյակին նվիրված միջոցառումները:

«Գազը հայերի համար հիմնական էներգոարտադրանք է: Հայկական մեքենաների 60 տոկոսը լիցքավորվում է գազով, իսկ հասարակական երթուղիների պարագայում այդ թիվը հասնում է 95 տոկոսի: Ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում ամենամատչելի գնով` 189 դոլար 1000 խորանարդ մետրի համար, իսկ «Գազպրոմը» միջինում 311 դոլարով է վաճառում գազն այլ երկրների»,- հիշեցնում է նա:

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագեց «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքբերման պայմանագիրը: «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր, և վերջինս լինելու է «Գազպրոմի» դուստր ընկերությունը: 

Հայաստանը գինու հայրենիքն է

Հոդվածագիրն անտարբեր չի անցնում հայկական գինու կողքով: Նա հիշեցնում է, որ Հայաստանի հարավարևմտյան մասում գտնվող քարանձավում հայտնաբերվել է գինեգործական մի համալիր, որն ունի ավելի քան 6000 տարվա պատմություն և հնագույնն է աշխարհում: «Ստացվում է, որ Հայաստանը գինու հայրենիքն է: Միևնույն ժամանակ ալկոհոլը համարվում է դեպի Ռուսաստան արտահանվող ավանդական ապրանքատեսակը»,- նշում է նա:

Forbes-ը ներկայացնում է գինու երկրի և Հայաստանում գինեգործության պատմության մասին` ներկայացնելով մի լեգենդ, ըստ որի գինեգործությունն սկիզբ է առնում Արարատ լեռան լանջին տնկված խաղողից և ավելացնում, որ ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի:

Հայաստանում գրեթե բոլորը կողմ են Մաքսային միությանը

Forbes-ի լրագրողն իր զարմանքն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանում գրեթե բոլորը կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: «Հայաստանը գոհ է, որ մտնում է Մաքսային միություն. այդպիսով կկրճատվեն մաքսային ծախսերը»,- գրում է նա: Հոդվածագիրը նկատում է, որ Երևանի պատերին ամենուր ամրացված են հայտարարություններ.

«Լյուքս վոյաժ` դեպի Մոսկվա, Կրասնոդար, Ռոստով…» վերտառությամբ: «Լյուքս» ավտոբուսներն իրականում տեղափոխում են աշխատանքային միգրանտներին: Նրանք մեկնում են Ռուսաստան: Նրանց թիվը տարեկան գերազանցում է մի քանի հազարը: Միգրանտներից շատերը հետագայում Երևան են գալիս միայն որպես զբոսաշրջիկներ. նրանք ընդլայնում են հայկական սփյուռքը»,- նշում է հոդվածագիրը:

Տուրիզմը` Հայաստանում 

Նա անդրադառնում է նաև Հայաստանի զբոսաշրջությանը` նշելով, որ 90-ականներին զբոսաշրջությունը Հայաստանում չէր զարգանում, քանի որ պատերազմ էր: «Ներկայումս զբոսաշրջիկների տարեկան թվաքանակը գերազանցում է 1 միլիոնը, սակայն մինչև 2020 թվականը նպատակ կա գերազանցելու 3 միլիոնի սահմանը»,- գրում է Forbes-ի թղթակիցը:

 

«Հայաստանի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատը, թեև այն 1921 թվականից գտնվում է Թուրքիայի տարածքում»,- նկատում է հոդվածագիրը և մեջբերում հայերի այն պնդումները, որ «Արարատն այս կողմից ավելի գեղեցիկ է» և որ «աշխարհում առաջին տուրիստն էլ է Հայաստան եկել»:

Հայկական շախմատը

Հոդվածագիրը պատմում է նաև Սևանի մասին, ապա սահուն անցում կատարում դեպի հայկական շախմատը: «Հայաստանը շնչում է շախմատով, այստեղ խաղում են շախմատ և շախմատային են մտածում»,- գրում է նա, ապա հավելում. «Երբ շրջափակման մեջ ես, ուզած թե չուզած, պետք է ձիով քայլ անես»:

Forbes-ը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանները երկու հարևանների հետ փակ են, և նշում, որ տնտեսության զարգացման միակ ճանապարհը մնում է գիտությունը: Հոդվածագիրը շեշտում է, որ Հայաստանը ընտրել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհը և որ տնտեսության այդ ճյուղը ամենամեծ աճն է գրանցում:

Եզրափակելով նյութը` նա հավելում է. «Ուժեղ երկիր է Հայաստանը` այստեղ ներդրումներ ես անում ոչ թե նախագծերում, այլ մարդկանց վրա: Նրանք քո գործընկերներն են, ընկերները, հարազատները` այն մարդիկ, ում դու վստահում ես, նրանք կարող են ներդրումներից հրաշքներ ստեղծել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Ամենադիտված