Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել 

Աղվան Վարդանյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն այլընտրանք է տեսնում

Տնտեսություն

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը սոցիալական և տնտեսական արդյունավետության լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին ՀՅԴ խմբակցությունում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ի վերջո, յուրաքանչյուր նման բարձրացում ազդում է ապրանքների ինքնարժեքի վրա, և այստեղ պատասխանատվություն ունի կառավարությունը»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացնում է իր գործառույթները, և այս դեպքում իրենց դրական կամ բացասական գնահատական տալու խնդիր չունեն: «Սակայն այն, որ այս հարցերը պետք է այլընտրանքային լուծումներ ունենան, դրանում մենք համոզված ենք: Հայաստանի բնակչության, ինչպես նաև տնտեսավարողների համար պետք է լինի էլեկտրաէներգիայի սակագնի կանխատեսելիություն ապագայի հետ կապված, որովհետև բացառված չէ, որ մենք 6 ամիս հետո կարող ենք նույն խնդրի առջև կանգնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկրորդ խնդիրը սոցիալական է, որը կառավարության լուծելու հարցն է:

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք համոզված են, որ այդ ֆինանսական ճեղքվածքը, որի մասին բարձրաձայնել է ՀԾԿՀ-ն, հնարավոր է փակել այլընտրանքային մեթոդներով՝ հավելելով, որ իրենք կառավարության առջև այս հարցերը բարձրացնելու են: Որպես օրինակ' Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀԵՑ-ը և Երևան ՋԵԿ-ը ունեն վարկեր ներգրավված և հիմա դրանց արտոնյալ ժամկետները լրացել են և եկել է տոկոսնեի և մայր գումարների մարման պահը, իսկ դրանք լուրջ գումարներ են, ուստի պատգամավորն առաջարկում է կառավարությանը միջոցներ գտնել այդ վարկերը վերաձևակերպելու և համակարգը ժամանակավորա պես այդ ծանրաբեռնվածությունից ազատելու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Հանձնաժողովը հրապարակել է էլեկտրական էներգիայի իր հաշվարկած նոր նախնական սակագները: 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում' տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը' (23.00-ից մինչև 7.00)' 31.85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 38.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ: 35 կՎ եւ բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 32.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ:

Սակագների բարձրացում վերջին անգամ եղել էր նախորդ տարվա հուլիսին, երբ էլեկտրաէներգիան թանկացավ 8 դրամով: Հոսանքի ցերեկային սակագինը տնային տնտեսությունների համար 30 դրամից դարձավ 38 դրամ, իսկ գիշերային սակագինը հաստատվեց 28 դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա
Ամենադիտված