Հարավային Կորեայի նախագահը փոխարինել է կառավարության յոթ նախարարների. Ռյոնհապ
Համաշխարհային Մամուլ
Հարավային Կորեայի նախագահը հունիսի 13-ին փոխարինել է կառավարության յոթ նախարարների, ինչը նրա վարչակազմում առաջին լուրջ վերակազմումն է դարձել ավելի քան մեկ տարի առաջ իշխանության գալու պահից ի վեր:
Կադրային փոփոխությունների օգնությամբ Պակ Կին Հեն փորձում է վերադարձնել իշխանության նկատմամբ բնակչության վստահությունը, որին լուրջ հարված հասցրեց ապրիլի 16-ին «Սևոլ» լաստանավի ողբերգությունը, տեղեկացնում է Ռյոնհապ գործակալությունը:
Տնտեսական հարցերով վարչապետի նոր առաջին տեղակալ է դարձել Չոյ Գյոն Հվանը: Այդ պաշտոնը համատեղված է պլանավորման և ֆինանսների նախարարի պաշտոնի հետ:
Ղեկավարների փոխարինում է տեղի ունեցել նաև անվտանգության և կառավարական վարչակազմի, կրթության, աշխատանքի և զբաղվածության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության, կանանց գործերի և ընտանիքի պաշտպանության նախարարություններում, ինչպես նաև գիտական կանխատեսման նախարարությունում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում